Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Մինսկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելառուս:

Վարչապետը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այսօր սպասվում է կառավարությունների ղեկավարների նեղ, իսկ հունիսի 21-ին՝ ընդլայնված կազմով նիստը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը երկրորդն է այս տարի և 31-րդը ԵԱՏՄ աշխատանքների մեկնարկից ի վեր: Նիստին հատուկ ուշադրություն է դարձվելու ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության ոլորտում փոխգործակցությանը և մաքսային ու սակագնային կարգավորման զարգացմանը։

Օրակարգում է նաև ԵԱՏՄ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով։