Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Բելառուս:
Գործադիրի ղեկավարը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը երկրորդն է այս տարի և 31-րդը ԵԱՏՄ աշխատանքների մեկնարկից ի վեր: Նիստին հատուկ ուշադրություն է դարձվելու ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության ոլորտում փոխգործակցությանը և մաքսային ու սակագնային կարգավորման զարգացմանը։
Օրակարգում է նաև ԵԱՏՄ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, հատկապես՝ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ ուղղություններով։