Հանգստյան օրերին արևմտյան միանգամից մի քանի քաղաքական ու գործիչներ կրկին հայտարարեցին, որ ուկրաինական պատերազմը երկար է տևելու, և դրան պետք է պատրաստվել:
Իսկ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ընդհանրապես կարծում է, որ իր երկրի բանակը պետք է պատրաստել պատերազմի: Անցած շաբաթասկզբին պաշտոնը ստանձնած գեներալ Փեթրիք Սանդերսն այդ մասին գրել է ենթականերին ուղղված նամակում, որից հատվածներ են հրապարակել The Independent և The Guardian պարբերականները:
«Այժմ հրամայական է ստեղծել բանակ, որը կարող է կռվել մեր դաշնակիցների կողքին և պատերազմում հաղթել Ռուսաստանին: Մենք այն սերունդն ենք, որ պետք է բանակը նորից պատրաստի պատերազմի Եվրոպայում», - գրել է բրիտանացի գեներալը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գեներալ Փեթրիք Սանդերս. «Բրիտանիան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»Բրիտանական լրատվամիջոցները Սանդերսի նամակից հատվածներ են տարածել վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարության ֆոնին, ով ավելի վաղ կոչ էր արել դաշնակիցներին չհանգստանալ և պատրաստվել երկարատև պատերազմի՝ մինչև ուկրաինական զորքերի լիակատար հաղթանակը:
Ջոնսոնն այս մասին խոսել է հունիսի 18-ին The Sunday Times-ում հրապարակված հոդվածում՝ պատերազմի ընթացքում երկրորդ անգամ Կիև կատարած այցի հաջորդ օրը: Բրիտանիայի վարչապետը գրել է, որ անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարություն մշակել Ուկրաինային Ռուսաստանի հետ առճակատման հարցում աջակցելու համար: Նա առաջարկել է շարունակել Ուկրաինային զենք մատակարարել և պատրաստել ուկրաինացի զինվորներին, օգնել Ուկրաինային մնալ կենսունակ, մշակել այլընտրանքային ցամաքային ուղիներ և ապահովել անվտանգ միջանցք ուկրաինական հացահատիկի արտահանման համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջոնսոնն առաջարկում է Ուկրաինային օգնության ծրագիր, որպեսզի Կիևը խաղաղություն հաստատի իր պայմաններովԵրկարատև պատերազմի մասին հայտարարություն է արել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Մենք պետք է պատրաստվենք նրան, որ դա կարող է տևել տարիներ: Մենք չպետք է թուլացնենք աջակցությունը Ուկրաինային, նույնիսկ եթե ծախսերը մեծ են ոչ միայն ռազմական աջակցության, այլ նաև էներգիայի և պարենային ապրանքների գների աճի պատճառով», - ասել է Ստոլտենբերգը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն Ռուսաստանը կհայտարարի անվտանգության համար սպառնալիքՄիացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը դեռևս հունիսի սկզբին ասել էր, թե Բրիտանիան առաջատար դեր է խաղում ուկրիանական զորքերին կենսական նշանակություն ունեցող զենքեր մատակարարելու գործում:
Դեռևս Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբին՝ մարտի 1-ին հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելյովը “Россия 1” հեռուստաալիքի եթերում ցուցադրել էր վիդեոգրաֆիկա, թե ինչպես է «Սարմատ» բալիստիկ հրթիռը ոչնչացնում Մեծ Բրիտանիան: