Մատչելիության հղումներ

Գեներալ Փեթրիք Սանդերս. «Բրիտանիան պետք է պատրաստ լինի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին»


Բրիտանական զրահամեքենաները Լատվիայից տեղափոխվում են Էստոնիա, 25-ը փետրվարի, 2022թ.
Բրիտանական զրահամեքենաները Լատվիայից տեղափոխվում են Էստոնիա, 25-ը փետրվարի, 2022թ.

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ սըր Փեթրիք Սանդերսի համոզմամբ, ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ բրիտանական բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին:

Ըստ գեներալ Սանդերսի, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ Եվրոպայում մեկնարկել է «անապահովության նոր դարաշրջան»: Այդ մասին հաղորդում է The Daily Mirror օրաթերթը:

Սանդերսն անցած երկուշաբթի օրն է փոխարինել գեներալ սըր Մարկ Սմիթին և ստանձնել Նորին գերազանցության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Գեներալ Սանդերսն ասել է, որ նախկինում բրիտանական բանակի հիմնական առաքելությունը բուն Բրիտանիայի պաշտպանությունն էր, բայց եթե առճակատումը Ռուսաստանի հետ թեժանա, ապա բրիտանական ուժերը պետք է պատրաստ լինեն դաշնակիցների հետ միասին կռվել նաև Եվրոպայի մայրցամաքում:

Դիմելով բանակին, գեներալն ասել է, որ 1941 թվականից ի վեր ինքը դարձել է առաջին գլխավոր շտաբի պետը, ով հրամանատարությունը ստանձնում է Եվրոպայի մայրցամաքում մեծ պատերազմի վտանգի պայմաններում:

«Մեզ հրատապ կարգով անհրաժեշտ է ստեղծել բանակ, որն ի զորու կլինի հարկ եղած դեպքում դաշնակիցների հետ ուս ուսի տված կռվել և հաղթել Ռուսաստանին»,- ասել է Բրիտանիայի բանակի գլխավոր շտաբի նոր պետ, գեներալ սըր Փեթրիք Սանդերսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG