«Աբխազիան միջազգային հարաբերությունների համակարգում իր տեղը զբաղեցնելու բոլոր իրավունքներն ունի», - այսօր հայտարարել է ինքնահռչակ հանրապետության արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահի վերջին հայտարարությունները։
Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ Ղազախստանը պատրաստ չէ ճանաչել այն հանրապետությունների անկախությունը, որոնք ձևավորվել են ազգամիջյան հակամարտությունների հետևանքով։
«Աբխազիայի ժողովուրդը դարերով պայքարել է հանուն ազատության և անկախության ու ապացուցել է աշխարհին, որ իրավունք ունի մաս կազմել միջազգային հարաբերությունների գործող համակարգին։ Եթե Աբխազիան դառնա ՄԱԿ-ի անդամ աշխարհում քաոսը հաստատ չի ավելանա», - հայտարարել է ինքնահռչակ հանրապետության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։