Մատչելիության հղումներ

Ղազախստանը չի ճանաչի Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ երկրների անկախությունը


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սանկտ Պետերբուրգ, 17 հունիսի, 2022թ.
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Սանկտ Պետերբուրգ, 17 հունիսի, 2022թ.

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Սանկտ Պետերբուրգի 25-րդ միջազգային տնտեսական համաժողովում ասել է, որ Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումները «քվազիպետություններ են», և Ղազախստանը դրանց անկախությունը չի ճանաչի:

«Ընդհանրապես կա գնահատական, ըստ որի եթե ամենուր իրականացվի ազգերի ինքնորոշման սկզբունքն, ապա աշխարհում ներկայիս ՄԱԿ-ին անդամակցած 193 երկրների փոխարեն կլինի 500 կամ 600 երկիր: Դա քաոս կառաջացնի, այդ պատճառով էլ մենք չենք ճանաչում Թայվանը, Կոսովոն, Հարավային Օսիան և Աբխազիան: Եվ, ամենայն հավանականությամբ, նույն սկզբունքը կգործադրվի այնպիսի քվազիպետությունների նկատմամբ, ինչպիսիք են Լուգանսկը և Դոնեցկը»,- հայտարարել է Տոկաևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG