Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայված Ռուսաստանի զինվորական դատախազները պատրաստակամ են համագործակցության և օժանդակության համար, մասնավորապես՝ տեղի ունեցած խախտումների տվյալներն ու տեղեկատվությունը փոխանակելու հարցերում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր Արթուր Դավթյանի հետ հանդիպման ժամանակ:
Առկա իրավիճակի մասին Կրասնովն ասել է, որ եռակողմ ձևաչափով, Ադրբեջանի գործընկերների հետ համատեղ, ջանքեր են գործադրվել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, «տեղի բնակչության միջև լարվածության սրացումներ թույլ չտալու համար»։
Հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։