Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու հունիսի 15-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող 25-րդ հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովին։
Դավթյանը համաժողովի շրջանակում կմասնակցի «Պաշտպանվելու իրավունք. գործարարությունը Ռուսաստանում և արտերկրում» թեմայով պանելային քննարկմանը։
Ըստ դատախազության, նախատեսված է նաև երկկողմ հանդիպում Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ: