Այսօր պաշտոնական այցով Երևան է ժամանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Վաղը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կկայանա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումը, ապա կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Նախատեսված են նաև հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ազգային ժողովի նախագահի տեղակալի և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության հարցը կրկին առաջին պլան է մղվում, շեշտում է ԵԽ գլխավոր քարտուղարը