Ֆրանսիայի ընտրությունների առաջին փուլում Մակրոնի և Մելանշոնի դաշինքները գրեթե նույն արդյունքը գրանցեցին

Խորհրդարանական ընտրությունները Ֆրանսիայում, 12-ը հունիսի, 2022թ.

Ֆրանսիայում երեկ անցկացված խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում նախագահ Էմանյուել Մակրոնի իշխող «Միասին» դաշինքը և ձախակողմյան ուժերի «Նոր ժողովրդական էկոլոգիական և սոցիալական միություն» կոալիցիան՝ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ, գրեթե նույն արդյունքն են գրանցել՝ հավաքելով, նախնական տվյալներով, ձայների համապատասխանաբար 25,7 և 25,6 տոկոսը։

Ստացված ձայների քանակով երրորդ տեղը զբաղեցնում է Մարին Լը Պենի «Ազգային միասնություն» կուսակցությունը՝ 18,7 տոկոս։

Քվեարկությունն անցկացվել է Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության պատմության մեջ ամենացածր մասնակցությամբ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընտրական ցուցակներում գրանցված ֆրանսիացիների 52,5 տոկոսը չեն եկել ընտրատեղամասեր։

Երկրորդ փուլը կկայանա մեկ շաբաթից՝ հունիսի 19-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են