Ուկրաինան կարող է ստանալ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, 8-ը ապրիլի, 2022թ.

Bloomberg ամերիկյան լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը հունիսի 17-ին կառաջարկի Ուկրաինային շնորհել Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ:

Առաջարկի տեքստում տեղ կգտնեն Ուկրաինայում օրենքի գերակայություն ապահովելու և կոռուպցիայի դեմ պայքարը խստացնելու պահանջներ:

Եվրոպական հանձնաժողովն այդ առաջարկը Եվրամիության գագաթնաժողովի քննարկմանը կներկայացնի հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին:

Վերլուծաբանների համոզմամբ, անդամի կարգավիճակ ստանալու դեպքում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության գործընթացը կարող է մոտ մեկ տասնամյակ տևել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ակնկալում է ԵՄ անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ հունիսի 23-24-ը