Վաղը՝ հունիսի 10-ին Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ տեղի կունենան ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, ինչին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մամուլի համար հայտարարությունը:
Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նիստի արդյունքներով նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024 թվականների խորհրդատվությունների ծրագիրը: