Մեծ ռիսկ կա, որ ներկայումս բավականին դինամիկ, բայց շատ փխրուն գործընթացը կարող է վերածվել բռնության, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն դոկտոր Լորենս Բրոերսը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տեսնում է նոր պատերազմի վտանգ։
Կոնկրետ այս հակամարտության համատեքստում ուժը միշտ դիտվել է որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց, նկատեց Բրոերսը։
Ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր պաշտպանական բյուջեն, և ներդրումներ են կատարվում նոր սպառազինության մեջ՝ փորձագետը շեշտեց՝ բռնության ռիսկ միանշանակ կա։
«2021 թվականի մայիսից հետո, մենք տեսանք պարտադրելու ռազմավարություն, որը վարել է Ադրբեջանը՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա՝ համաձայնելու իր պայմաններին։ Բայց սա նորություն չէ։ Միշտ ուժ է գործադրվել՝ փորձելով հակառակ կողմից համաձայնություն կորզել։ Մինչև 2020 թվականը Ադրբեջանի շրջանների օկուպացիան և դրանց հնարավոր վերադարձն էր օգտագործվում որպես Ադրբեջանից զիջումներ կորզելու միջոց։ Այնպես որ, կարծում եմ, ցավոք, կոնկրետ այս հակամարտության համատեքստում ուժը միշտ դիտվել է որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց։ Եվ, ցավոք, ավելի լայն աշխարհում սա այն ուղղությունն է, որով ընթանում է համաշխարհային քաղաքականությունը։ Այսպիսով, ես կարծում եմ, որ մեծ ռիսկ կա, որ այս՝ ներկայումս բավականին դինամիկ, բայց շատ փխրուն գործընթացը նույնպես կարող է վերածվել բռնության: Իհարկե, ռիսկը միանշանակ կա», - ասաց Conciliation Resources-ի Կովկասյան ծրագրի տնօրենը:
Լորենս Բրոերսի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք քիչ անց