Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի զինված ուժերի ներխուժումից ի վեր Ուկրաինայում առնվազն 4 հազար 253 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում 272-ը՝ երեխա։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը նոր զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ ևս 5 հազար 141 քաղաքացիական անձ վիրավորվել է։
ՄԱԿ-ը յուրաքանչյուր զեկույցում ընդգծում է, որ իրականում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների թիվն ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ է, և ներկայացվող տվյալները չափազանց թերի են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական պատերազմը «կործանարար ազդեցություն է թողել երեխաների վրա» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի պատերազմում գրեթե 4 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, որից 259-ը` երեխաներ