Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում պնդում է, թե Վաշինգտոնն անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում՝ Կիևին տրամադրելով հեռահար հրետանային համակարգեր՝ չնայած էսկալացիայի վտանգին։
«Հիմնական ռիսկը հակամարտության սրումն է, եթե Ուկրաինայի զինված ուժերն օգտագործեն այդ համակարգերը Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածելու համար: Սա հղի է անկանխատեսելի հետևանքներով», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքի կողմից հեռահար սպառազինությունների մատակարարմանը Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի տարածքում նոր թիրախների ուղղությամբ հարվածներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը սպառնում է Ուկրաինայում «հարվածել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտնում է Ուկրաինայի 20 տոկոսի օկուպացման մասին, ԱՄՆ-ը` նոր սպառազինություն ուղարկում