Վենդի Շերման․ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի ցանկացած նոր փորձարկում կարժանանա համարժեք պատասխանի

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերման, արխիվ

Նման քայլին շատ հստակ և ազդեցիկ կարձագանքեն ոչ միայն ԱՄՆ-ը, Հարավային Կորեան ու Ճապոնիան, այլև ամբողջ աշխարհը, կարծում է ԱՄՆ փոխպետքարտուղարը:

«Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի ցանկացած նոր փորձարկում կարժանանա միջազգային հանրության համարժեք պատասխանի», - Սեուլ այցի ընթացքում այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։

«Ցանկացած միջուկային փորձարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կոպիտ խախտում կլինի և կարժանանա սրընթաց և հուժկու հակազդեցության։ Կարծում եմ, որ նման քայլին շատ հստակորեն և ազդեցիկ կերպով կարձագանքեն ոչ միայն Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան ու Ճապոնիան, այլև ամբողջ աշխարհը», - հայտարարել է ամերիկացի դիվանագետը։

Վենդի Շերմանի այս հայտարարությանը նախորդել են ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի երկուշաբթի օրը հնչեցրած բացահայտումները։Դրանց համաձայն՝ Յոնբյոնում գտնվող հյուսիսկորեական գլխավոր միջուկային օբյեկտում ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը 8 հրթիռ են արձակելՉինաստանը և Ռուսաստանը վետո են դրել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի լրացուցիչ պատժամիջոցների ԱՄՆ նախաձեռնության վրաՓհենյանի հրթիռների արձակմանը հաջորդեցին ԱՄՆ-ի և Ճապոնիայի օդուժի թռիչքները Փհենյանը աշխատանքներ է կատարել միջուկային հետազոտությունների կենտրոնի տարածքում