Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Լոնդոնը M270 համազարկային հրթիռային կայաններ կուղարկի Ուկրաինա՝ չնայած Մոսկվայի նախազգուշացումներին։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքի կողմից հեռահար սպառազինությունների մատակարարմանը Ռուսաստանը կպատասխանի Ուկրաինայի տարածքում նոր թիրախների ուղղությամբ հարվածներով։
Ռուսաստանի նախագահը «Ռոսիա 1» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ եթե Ուկրաինան Արևմուտքից ստանա հեռահար հրթիռներ, ապա «Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը սպառնում է Ուկրաինայում «հարվածել այն թիրախներին, որոնք դեռևս հարվածների չեն ենթարկվել»Սակայն, ըստ Ուոլեսի, սրանք այն զենքերն են, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային ռուսական սպառնալիքից պաշտպանվելու համար։