Հունիսի 17-ին Երևանում կհանդիպեն ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս, արխիվ

Հունիսի 17-ին Երևանում տեղի է ունենալու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում՝ նեղ և ընդլայնված կազմով, քննարկվելու են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը և անդամ երկրների անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված միջոցառումները, այլ հարցեր:

Նիստի ավարտին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես կգան հայտարարությամբ:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Երևանում նիստ է անցկացնում ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը