Թուրքիայի արտաքին գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 6-ին մեկնում է Անկարա:
Նախարարները քննարկելու են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Ավելի վաղ TRT Haber հեռուստակայանը հաղորդել է, որ Անկարայում նախատեսվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուի, Ջեյհուն Բայրամովի և Ռաշիդ Մերեդովի եռակողմ հանդիպումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԱԳ նախարարը եկող շաբաթ կայցելի Թուրքիա