Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հաջորդ շաբաթ կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Ադրբեջանցի պաշտոնակցի այցի օրակարգի մասին Չավուշօղլուն մանրամասներ չի հայտնել, փոխարենը նշել է, որ Թուրքիա կայցելի նաև Իրանի արտգործնախարարը։
Անցած շաբաթավերջին էլ Բաքու էին ժամանել Թուրքիայի նախագահն ու պաշտպանության նախարարը: