Չինաստանը խստորեն արգելել է նշել արյունալի իրադարձության 33-րդ տարելիցը

Ցուցարարները Պեկինի Տյանանմեն հրապարկում, մայիս, 1989թ․

Հունիսի 4-ին լրանում է Պեկինի Տյանանմեն հրապարկում բազմահազարանոց ցուցարների դեմ իրականացրած Չինաստանի իշխանությունների արյունալի բռնաճնշումների 33-րդ տարին։

1989 թվականին կոմունիստական ռեժիմին դեմ դուրս եկած ցույցը Չինաստանի իշխանությունները ճնշեցին բանակի և տանկերի օգնությամբ։ Զոհվածնեի ճշգրիտ թիվը մինչ հիմա անհայտ է, ենթադրվում է, որ բռնաճնշումների, կրակոցների հետևանքով մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար մարդ է սպանվել։

Չինաստանի իշխանությունները հունիսի 4-ի հետ կապված որևէ հավաք արգելում են։ Այլ բան էր Հոնկոնգը, բայց Պեկինի վերահսկողությանն անցնելուց հետո այտեղ ևս ազատությունները սահմանափակվել են։

Հոնկոնգում այսօր ոստիկանությունը ուժեղացրել է պարեկային ծառայությունը։ Արգելափակվել են հնարավոր հավաքների վայրերը, մասնավորպես քաղաքի մեծ այգին։ Ոստիկանությունը զգուշացրել է, որ այսօր ցույցեր չանցկացվեն՝ նշելու արյունալի իրադարձությունների 33-րդ տարելիցը։

«Ազատությունը Հոնկոնգում սեղմվում է, ներառյալ՝ արտահայտվելու և հավաքների ազատությունները։ Բոլորը լռում են, քանի որ վախենում են ձերբակալվել»- ասել է Հոնկոնգի բնակիչ 57-ամյա Վիկտորը։

Վտարանդի այլախոհ 53-ամյա Վան Դանի խոսքով էլ՝ հունիսի 4-ը ոչ միայն պատմական իրադարձության օր է, այլև այսօրվա Չինաստանի քաղաքական խորհրդանիշը։ «Այն խորհրդանշում է մարդկանց, որոնք «ոչ» են ասում Չինաստանի կոմունիստական կուսակցությանը՝ ձգտելով Չինաստանի ժողովրդավարացմանը»։