Մատչելիության հղումներ

Չինաստանի ղեկավարները կանխում են հնարավոր ցույցերը


Չինաստան - Ցուցարարը փորձում է կանգնեցնել Պեկինի Տյանանմեն հրապարակ մուտք գործած տանկերի առաջխաղացումը, 5-ը հունիսի, 1989 թ.
Այսօր Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Տյանանմեն հրապարակում իրավապահները խստացված ռեժիմով պարեկություն են իրականացնում` նպատակ ունենալով կանխել 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հնարավոր հավաքներն ու բողոքի ակցիաները:

1989 թվականին Չինաստանի բանակը կոմունիստական իշխանության հրամանով ուժով ցրել է Տյանանմեն հրապարակում դեմոկրատական բարեփոխումների կարգախոսների ներքո անցնող բազմահազարանոց ցույցերը: Զոհվել էն հարյուրավոր մարդիկ, հիմնականում երիտասարդներ: Որոշ աղբյուրների պնդմամբ, այդ թիվը հազարների է հասնում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ Չինաստանի իշխանություններին հորդորել է հրապարակել բոլոր զոհերի եւ անհետ կորածների անունները: Պաշտոնական Պեկինը Քլինթոնի այդ ուղերձը գնահատել է որպես «կոպիտ միջամտություն Չինաստանի ներքին գործերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG