ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, նշում է՝ 100 օրվա պատերազմը Ուկրաինայում կործանարար ազդեցություն է թողել երեխաների վրա՝ այնպիսի մասշտաբներով և տեմպերով, որոնք չեն եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, 3 միլիոն երեխա բուն Ուկրաինայում և ավելի քան 2,2 միլիոն փախստականներ ընդունող երկրներում այժմ մարդասիրական օգնության կարիք ունեն:
Ըստ էության, մարտերի հետևանքով երկրում երեք երեխաներից երկուսը տեղահանվել են։
ՄԱԿ-ի փորձագետները երկրում հումանիտար իրավիճակը սարսափելի են անվանում․ ներքին տեղահանվածները, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են, կորցրել են գրեթե այն ամենը, ինչ ունեին։