Մատչելիության հղումներ

Ուկրաինացի 4,8 մլն երեխաներ լքել են իրենց տները, մահացել է 142, վիրավորվել՝ 229 երեխա


Ուկրաինացի երեխաների գրեթե երկու երրորդը՝ 4,8 միլիոնը լքել են իրենց տները ռուսական ներխուժման 6 շաբաթների ընթացքում, մահացել է 142 երեխա, ևս 229-ը վիրավորվել է, ՄԱԿ-ում ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի արտակարգ իրավիճակների ծրագրերի տնօրեն Մանուել Ֆոնթենը։

Նրա փոխանցմամբ՝ խոսքը միայն հաստատված դեպքերի մասին է, իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել։ «Ես վերադարձել եմ անցյալ շաբաթ Ուկրաինա առաքելությունից: 31 տարվա ընթացքում՝ որպես մարդասիրական ծառայող, ես հազվադեպ եմ տեսել, որ նման վնաս հասցվի այսքան կարճ ժամանակում», - ասել է Ֆոնթենը:

XS
SM
MD
LG