Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում, ասել է, որ եթե Ուկրաինան ամերիկյան ժամանակակից հրետանային միջոցներով կրակի ռուսական տարածքի վրա, Մոսկվան հարվածով կպատասխանի որոշումների կայացման կենտրոններին։
«Իհարկե, մենք պետք է արձագանքենք այդ սպառնալիքին, և միանգամայն ակնհայտ է, որ եթե, Աստված մի արասցե, այդ զինատեսակները կիրառվեն ռուսական տարածքների դեմ, այս դեպքում մեր երկրի զինված ուժերին ընտրության հնարավորություն չի մնա», - ասել է նա:
Նրա խոսքով՝ «բոլորն էլ հասկանում են, թե դրանք ինչ կենտրոններ են՝ Պաշտպանության նախարարությունն է, Գլխավոր շտաբը, և ցանկացած այլ բան»։
«Բայց, իհարկե, պետք է հասկանալ, որ վերջնական որոշումների կայացման կենտրոններն այս դեպքում, ցավոք, նույնիսկ Կիևի տարածքում չեն գտնվում»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Հունիսի 1-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ուկրաինային 700 միլիոն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթի տրամադրման մասին՝ ներառյալ ամերիկյան HIMARS համազարկային հրթիռային համակարգերի և դրանց համար արկերի մատակարարումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հայտնում է Ուկրաինայի 20 տոկոսի օկուպացման մասին, ԱՄՆ-ը` նոր սպառազինություն ուղարկում