«Քիչ հավանական է, որ առաջիկա 48 ժամերին ԵՄ անդամները կարողանան ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանում արդյունահանված նավթի ներկրման արգելքի շուրջ», - այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ գագաթնաժողովից առաջ հայտարարել է, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են և տարաձայնություններն առայժմ հաղթահարված չեն։
«Ես դիմում են ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարներին՝ մեր գլխավոր նպատակները պետք է լինեն համերաշխությունն Ուկրաինայի հետ և ԵՄ միասնությունը», - հայտարարում էր Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ևս հաստատել է, որ ռուսական նավթի էմբարգոյի հարցում առայժմ որևէ փոխզիջում չի նշմարվում։