Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ երկիրը սկսել է Դանիայից ստանալ «Հարպուն» հականավային հրթիռներ, իսկ ԱՄՆ-ից՝ ինքնագնաց հաուբիցներ։
Ռեզնիկովի խոսքով՝ «Հարպուն»-ների շնորհիվ Կիևը հույս ունի ամրապնդել երկրի առափնյա պաշտպանությունը, ամերիկյան զենքով էլ՝ հարվածել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախներին։
Կիևն ու Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են ուկրաինական նավահանգիստները շրջափակելու համար՝ պնդելով, որ Մոսկվան խոչընդոտում է կենսական նշանակություն ունեցող հացահատիկի արտահանումը և օգտագործում է Սևծովյան նավատորմը ուկրաինական քաղաքների դեմ հրթիռային հարվածների համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնբասում ուկրաինական բանակը նոր տարածքներ է կորցնում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Կիևի հետ իրավիճակի սրման վտանգի շուրջ