Այսօր առավոտյան ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում, ինչի հետևանքով հայ զինվոր է ծանր վիրավորվել:
Հայաստանի պաշտպանության հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, հայկական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել ժամը 10:40-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է, ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը «հերթական ապատեղեկատվություն» է որակել հայկական կողմի հաղորդումը: