Այսօր ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:
«Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է», - ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ նախօրեին Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հայկական կողմը հերքել է։