Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, քննարկումները կողմերին չեն մոտեցրել խնդրի լուծմանը։ Աղբյուրի համաձայն՝ բանակցությունները կշարունակվեն, սակայն ժամկետները հստակ չեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարայում ավարտվել է Ֆինլանդիայի և Շվեդիայի բանագնացների հանդիպումը թուրք պաշտոնյաների հետՀելսինկին և Ստոկհոլմը մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին՝ արևմտյան ռազմական դաշինքին միանալու համար։ Սկանդինավյան երկու երկրների երկարամյա չեզոքության կարգավիճակից հրաժարվելու պատճառը, ինչպես հայտարարել են, անվտանգության հետ կապված աճող մտահոգություններն են, որոնք ի հայտ են եկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ֆոնին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես դիմեցին ՆԱՏՕ-ին անդամակցության համարԱնկարան դեմ է այդ երկրների անդամակցությանը պնդելով, որ դրանք աջակցում են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK)։
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է՝ Անկարան ակնկալում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կդադարեն աջակցել ահաբեկիչներին, ինչից հետո Թուրքիայի առարկությունները կարող են վերանալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան ՆԱՏՕ-ից ակնկալում է կոնկրետ քայլեր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ իր մտահոգությունները փարատելու հարցում