Հակամարտությունների կարճատև լուծումներին հաջորդում են երկարատև տառապանքները, ինչի հետևանքները ծանր ազդեցություն են ունենում երկրների համար, այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելում հիմնական քննարկվող թեմաներից մեկը նաև գերիների վերադարձն է եղել․ ՓաշինյանԱզգային ժողովի խոսնակը կարևորել է միջազգային գործընկերների գործուն աջակցությունը դեռ չլուծված մարդասիրական խնդիրների հանգուցալուծման հարցում:
Չեռնոգորիայի նախագահն իր հերթին ընդգծել է՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի ոչ միայն իր երկրի, այլև միջազգային գործընկերների շրջանակում:
Ջուկանովիչը շեշտել է, որ տարածաշրջանի հանդեպ բարի կամք ունեն և որակյալ կայունություն են ակնկալում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի համար այս բարդ ժամանակներում կարևորն ինքնությունն ու դիմագիծը պահելն է, հատկապես՝ Հայաստանի և Չեռնոգորիայի նման ոչ մեծ երկրների դեպքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են հարավկովկասյան ու միջազգային գործընթացները