Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են հարավկովկասյան ու միջազգային գործընթացները


Պաշտոնական այցով Հայաստանում է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Նրան այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պաշտոնյաները քննարկել են ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, հաղորդում է կառավարության լրատվականը:

Նիկոլ Փաշինյանը և Միլո Ջուկանովիչը խոսել են նաև տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի մասին` պատրաստակամություն հայտնելով ընդլայնել գործարար կապերը, առևտրաշրջանառության ծավալները:

Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունն էլ այս հանդիպմանը զուգահեռ ակցիա էր իրականացնում կառավարության շենքի մոտ` ցույց տալու, որ, ինչպես նշել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, «իշխանությունը չունի որևէ մանդատ` բանակցություններ վարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու հայ ժողովրդի անունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG