Միացյալ Նահանգները պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Փաշինյանն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը:
Նշելով, որ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության հաստատման օրակարգով՝ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների շարունակական օժանդակությունն այդ գործընթացին:
Զրուցակիցները, ըստ կառավարության, մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ