Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին հանդիպումը


Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը, Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Էնթոնի Բլինքենը նշել է, որ աջակցում են Եվրամիության միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, ինչպես նաև խրախուսում են շարունակական դրական տեմպը՝ տարածաշրջանային խաղաղության համար։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին՝ Երասխի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի սահմանին: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի շուրջ։ Փոխվարչապետերի երկրորդ հանդիպումը կանցկացվի Մոսկվայում, ամսաթիվը դեռ որոշված չէ։

XS
SM
MD
LG