Արևմուտքը կհետաքննի Ուկրաինայում ռազմական հանցագործությունները

Բուչա, 3-ը ապրիլի, 2022թ․

Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան միջազգային խումբ են ստեղծել՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննելու համար:

Խորհրդատվական խմբի քրեական փորձագետների մեծ մասը գտնվելու է Լեհաստանում՝ անվտանգության նկատառումներով։

«Ռազմական հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆոն դեր Լայեն. «Բուչայում տեղի ունեցածը պատերազմի հանցագործություն է, պարտավոր ենք ճիշտ եզրույթը կիրառել»