Ֆինլանդիայի և Շվեդիայի բանագնացներն Անկարա են ժամանում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների վերաբերյալ թուրք պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան ՆԱՏՕ-ից ակնկալում է կոնկրետ քայլեր Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ իր մտահոգությունները փարատելու հարցումԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը դեմ է սկանդինավյան այդ երկրների անդամակցությանը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին, անցած օրերին հեռախոսազրույց է ունեցել երկու պետությունների ղեկավարների հետ և քննարկել իր մտահոգությունները։ Էրդողանը Եվրամիության անդամ այդ երկրներին մեղադրում է քրդական ուժերին աջակցելու, Թուրքիայի իշխանությունների ընդդիմախոսներին ապաստան տալու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումների վերաբերյալ հարցերՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը նախօրեին կրկին հավաստիացրել է, որ դաշինքին կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանի հարևան սկանդինավյան երկրների անդամակցության հարցում: