Անկարան պլանավորում է առաջիկայում Սիրիայի քրդերի դեմ նոր հարձակում սկսել, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Ռազմական այդ գործողությունների նպատակը, նրա խոսքով, պետք է դառնա Թուրքիայի հարավային սահմանի երկայնքով 30 կիլոմետր լայնությամբ անվտանգության գոտու ստեղծումը, որը կծառայի «այդ տարածաշրջանից բխող ահաբեկչական սպառնալիքները ճնշելուն»։
Պաշտոնական Անկարան Սիրիայում գործող քրդական ուժերին ահաբեկչական կազմակերպություն է համարում՝ պնդելով, որ դրանք սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար։
Թուրքիան հայտարարում է, որ դեմ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը հենց այն պատճառով, որ այդ երկրներն աջակցում են Սիրիայի քրդական ուժերին, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։