«Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանի որդին այն մարդն է, որ իրավունք ունի գնահատական տալ ոստիկանության աշխատանքին», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Լևոն Քոչարյանն օրերս անհնազանդության ակցիաների ժամանակ հայտարարել էր, թե ոստիկանությունը, մեղմ ասած, լավ չի աշխատում, սադրում է, բիրտ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանությունը կուսումնասիրի՝ արդյոք կարմիր բերետավորները վիրավորել, ծեծել են ընդդիմության ակցիաներին մասնակցող գնդապետին«Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի օրոք, և՛ Սերժ Սարգսյանի վախտ բոլորս հիշում ենք, թե ինչպիսին է եղել Հայաստանի Հանրապետության ընդհանրապես իրավապահ համակարգը՝ այ էդ իրենց ասած բիրտ ուժով, անօրինություններով, այդ թվում՝ չմոռանանք, բազմաթիվ դեպքերով, որտեղ որ համակարգը և նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմը օգտագործում է թե՛ սափրագլուխներին, թե՛ դիմակավոր անձանց իրենց ընդդիմախոսների նկատմամբ», - ասաց Գաբրիելյանը։
Իշխանական պատգամավորը բողոքի ակցիաների ժամանակ ուժայինների, հատկապես ոստիկանների աշխատանքն ընդհանուր առմամբ բավարար գնահատեց՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ որոշակի թերություններ այնուամենայնիվ կան։
«Ոստիկանությունը կարող է շատ ավելի արդյունավետ աշխատել, բայց չի կարելի 1-2 դեպքով գնահատական տալ ամբողջ համակարգի ծառայությանը», - ասաց իշխանական պատգամավորը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների դեպքերով հարուցվել են քրգործեր