Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունն այսօրվա անհնազանդության ակցիաները սկսեց պետական գերատեսչությունների մի քանի շենքերի մուտքերը շրջափակելով։
Ազգային ընդդիմադիր փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պետք է թույլ չտալ աշխատակիցներին ներս մտնել։ Ասաց՝ հատկապես Արտգործնախարարությունը չի սպասարկում Հայաստանի շահերը։
Նախօրեին Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր առավոտից կսկսեն անհնազանդության ակցիաները, իսկ երեկոյան տեղի կունենա հանրահավաք՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ, որտեղից երթով կշարժվեն Ֆրանսիայի հրապարակ: