Անցած մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 22-ով, բուժվածներինը՝ 150-ով

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 22-ով՝ հասնելով 422 հազար 939-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 1 դեպք,հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 150-ով՝ հասնելով 412 հազար 221-ի:

Իրականացվել է 11 հազար 121 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 89 հազար 295-ի։

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 388 մարդ:

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 624 է:

Պատվաստում

Մայիսի 22-ի դրությամբ Հայաստանում կատարվել է ընդհանուր 2 մլն 193 հազար 307 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 մլն 132 հազար 945 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 մլն 3 հազար 725 քաղաքացի, բուստեր ստացել է 52 հազար 757 մարդ։