Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով, բուժվածներինը՝ 2-ով: Նախորդ օրը հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1592 թեստավորում:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 536 մարդ։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 624 է: