Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Բրյուսելում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հետ, ապա նաև տեղի կունենա եռակողմ հանդիպում։
Սա Ալիևի և Փաշինյանի երրորդ դեմ առ դեմ հանդիպումն է Բրյուսելում։ Նրանք հանդիպումներ են ունեցել 2021 թվականի դեկտեմբերին և այս տարվա ապրիլին։