Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի հեռահար հրետանի, անօդաչու թռչող սարքեր և հականավային հրթիռներ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը Թվիթերում գրել է. - «Ես նախագահին տեղեկացրեցի Ուկրաինայի պաշտպանությանը տրամադրվող աջակցության մասին՝ ներառյալ հեռահար հրետանի, «ափ-նավ» հրթիռներ և անօդաչու սարքեր: Սա մեր լրացուցիչ ռազմական օգնության փաթեթի մի մասն է՝ 1,3 մլրդ ֆունտ ստերլինգի չափով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել «Աերոֆլոտ», «Ռոսիա» և «Ուրալ ավիաուղիներ» ավիաընկերությունների դեմ