Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել «Աերոֆլոտ», «Ռոսիա» և «Ուրալ ավիաուղիներ» ավիաընկերությունների դեմ


Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Աերոֆլոտ», «Ռոսիա» և «Ուրալ ավիաուղիներ» ավիաընկերությունների դեմ։ Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության մամլո ծառայությունը։

Այս ավիաընկերությունները այժմ չեն կարողանա վաճառել իրենց չօգտագործված նստելատեղերը բրիտանական օդանավակայաններում, ինչի արդյունքում Ռուսաստանը կկորցնի ավելի քան 62 միլիոն դոլարի շահույթ, ասվում է փաստաթղթում։

«Քանի դեռ Պուտինը շարունակում է իր բարբարոսական հարձակումը Ուկրաինայի վրա, մենք կշարունակենք հարվածել ռուսական տնտեսությանը։ Մենք արդեն փակել ենք մեր օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրանք չկարողանան կանխիկացնել իրենց եկամտաբեր նստելատեղերը մեր օդանավակայաններում։ Յուրաքանչյուր տնտեսական պատժամիջոց ամրապնդում է Պուտինին ուղղված մեր հստակ ուղերձը՝ մենք կանգ չենք առնի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի հաղթել»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը։

Անցած ամիս Եվրամիությունը ավելի քան երկու տասնյակ ռուսական ավիաընկերությունների ներառել է «սև ցուցակում», այդ թվում՝ «Աերոֆլոտը», «Ռոսիան» և «Ուրալ ավիաուղիները»՝ արգելելով դրանց թռիչքները Եվրամիության տարածքով և օգտվել ԵՄ երկրների օդանավակայաններից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG