Շուշիում հերթական միջազգային համաժողովն է կազմակերպվել

Շուշիի համայնապատկեր, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական միջազգային համաժողովն են կազմակերպել։

«Հետպատերազմական մարդասիրական օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածննդի միջոցով» թեմայով համաժողովին, ինչպես հաղորդվում է, ադրբեջանցի պաշտոնյաներից բացի մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Մալթայի ազգային հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ Բոնդինը, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը:

Անցած օրերին էլ Շուշի են այցելել Թուրքիայի, Պակիստանի, Իրանի, Ղազախտանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի խորհրդարանների ղեկավարները՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հետևողական ենք լինելու Զանգեզուրի միջանցքի հարցում. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն այցելել է Շուշի, ծանոթացել է քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին