Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը իշխող ուժի խորհրդարանական խմբակցության հետ այսօր կայցած հանդիպմանը, կրկին անդրադառնլով Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցելու հարցին, ասել է, որ Անկարան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ակնկալում է հարգել Թուրքիայի ազգային անվտանգության պահանջները։
Նշելով, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ՆԱՏՕ-ն ձգտում է ուժեղացնել իր արևելյան թևը, Էրդողանն ասել է․ - «Մեր երկիրը միշտ կատարել է իր պարտավորությունները Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակում։ Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումների հետ կապված ակնկալել Թուրքիայի աջակցությունը և միևնույն ժամանակ օգնել ահաբեկիչներին, դա նվազգույնը անհետևողականության ցուցանիշ է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շվեդիան և Ֆինլանդիան մերժել են ահաբեկչության մեջ կասկածվող 19 անձանց արտահանձնել ԹուրքիայինՆա ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաքելություններում ամենամեծ ներդրումը ունեցող երկրներից է, բայց, նրա խոսքով, «դա չի նշանակում, որ մենք պետք է առանց առարկությունների համաձայնենք ցանկացած նախաձեռնության հետ»։
«Ինչպե՞ս կարելի է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում ակնկալել Անկարայի աջակցությունը և Անկարային չհանձնել ահաբեկիչերին», - ասել է Էրդողանը։
Թուրքիան պնդում է, որ Շվեդիայում և Ֆինլանդիայում ապաստանած քրդական կազմակերպությունների անդամները ահաբեկիչներ են և պահանջում է նրանց արտահանձնումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան չի պատրաստվում աջակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին