Բողոքի այսօրվա անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը ժամը 11-ի դրությամբ հասավ 277-ի, հայտնում են Ոստիկանությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր 73 բերման ենթարկվածի մասին։
Ցուցարարաները վաղ առավոտից քաղաքի տարբեր հատվածներում փողոցներ են փակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անհնազանդության ակցիաները շարունակվում են, առավոտից բերման է ենթարկվել 364 քաղաքացիՆրանք մի քանի րոպեով փակել էին Երևանի Աբովյան փողոցից դեպի Սայաթ-Նովա տանող հատվածը։ Այստեղ ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, ցուցարարներն արագ բացեցին ճանապարհն ու հեռացան տարածքից` տեղափոխվելով Աբովյան-Թումանյան խաչմերուկ։ Այստեղ էլ նրանք մի քանի րոպեով փակեցին ճանապարհը։
Նշենք, որ փողոցները երկար փակ չեն մնում՝ նախքան ոստիկանների մոտենալը ցուցարարներն արագ հեռանում են տարածքից։
Աբովյան փողոցում ոստիկանության ներկայացուցիչը հրահանգեց բերման ենթարկել բոլոր տղամարդկանց, ինչից հետո ոստիկանական ուժեր կենտրոնացվեցին, և ակցիայի մասնակից բոլոր տղամարդիկ բերման ենթարկվեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առավոտյան մեկնարկած անհնազանդության ակցիաներից բերման է ենթարկվել 400-ից ավելի քաղաքացի