Ֆինլանդիան, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա կեսերին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի, ճապոնական NHK հեռուստաալիքին ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն։
«Եթե խորհրդարանը գա այն եզրակացության, որ մենք պետք է դիմում ուղարկենք, ապա մենք դա կանենք հաջորդ շաբաթվա կեսերին»,- ասել է Հաավիստոն։
«Շվեդիան ծրագրում է նմանատիպ քայլեր ձեռնարկել և մոտավորապես նույն ժամանակացույցով», - հավելել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան որոշել է անհապաղ դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համարՖինլանդիայի նախագահը և վարչապետը երեկ համատեղ հայտարարեցին՝ կարծում են, որ երկիրը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։
Կիրակի օրը նախագահը, վարչապետը և կաբինետի անդամները պաշտոնական որոշում կկայացնեն, իսկ հետո այն կհաստատվի խորհրդարանի կողմից։
Ենթադրվում է, որ խոչնդոտներ չեն լինի, քանի որ պատգամավորների վստահ մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ին ադամակցությանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆինլանդիան հավատարիմ էր չեզոքության քաղաքականությանը, բայց Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո ֆինների վերաբերմունքն այս հարցում կտրուկ փոխվեց:
Մոսկվան Ֆինլանդիային սպառնացել է «հետևանքներով»։ «Մենք հուսով ենք, որ իրավիճակը սահմանին հանգիստ կմնա, մենք ոչինչ չենք սպասում, բայց պատրաստ ենք ամեն ինչի»,- ասել է Պեկկա Հաավիստոն NHK-ին տված հարցազրույցում։
Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կիրակի օրը կկողմնորոշվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր դիրքորոշման վերաբերյալ։
Ըստ շվեդական մամուլի, երկուշաբթի օրը պաշտոնական որոշում կկայացվի դիմում ներկայացնելու մասին։
Ֆինլանդիան և Շվեդիան երկար և շատ սերտ համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ, և դաշինքը խոստանում է ընդունել նրանց շատ արագ և առանց խոչընդոտի։
Միևնույն ժամանակ, անդամակցության արձանագրությունների վավերացումը կարող է տևել մինչև մեկ տարի, եթե ՆԱՏՕ-ի ներկայիս 30 անդամները չորոշեն վավերացնել արձանագրությունները հրատապ կարգով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յենս Ստոլտենբերգ. «Եթե Ֆինլանդիան և Շվեդիան ներկայացնեն ՆԱՏՕ-ին միանալու դիմումներ, ջերմորեն նրանց կընդունենք»