Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարինը համատեղ հայտարարություն են արել Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մասին։ «Ֆինլանդիան պետք է անհապաղ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն խոստացել էր Ֆինլանդիայի դիմումը դիտարկել արագացված ռեժիմով։ Սկզբում երկիրը ստանում է թեկնածուի կարգավիճակ, իսկ հետո ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների խորհրդարանները պետք է հաստատեն նոր անդամի ընդունումը։
Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև ընդհանուր սահմանը ավելի քան հազար կիլոմետր է։ Ֆինլանդիան չեզոք կարգավիճակ ունի։ «Մենք չենք կարող անպաշտպան մնալ Ռուսաստանի դեմ, որը չի պահպանում միջազգային օրենքները», - ճապոնական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է վարչապետ Սաննա Մարինը։
Տե՛ս նաև այստեղ