Դմիտրի Պեսկով. «Ռուսաստանը սպառնալիք է համարում Ֆինլանդիայի միացումը ՆԱՏՕ-ին»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակումը չի նպաստի Եվրասիայի անվտանգության ամրապնդմանը, իսկ Ֆինլանդիայի միացումը կդիտվի Ռուսաստանի համար սպառնալիք:

Նա նշել է, որ Մոսկվան անպայման կարձագանքի Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին և համապատասխան քայլերով կամրապնդի սեփական անվտանգությունը:

«Իհարկե, դա կդառնա հատուկ վերլուծության և անհրաժեշտ որոշումներ ընտրելու համար քննարկման թեմա», - ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները կախված կլինեն այն հանգամանքից, թե որքանով է ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը մոտենալու երկրի սահմաններին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆինլանդիան կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միանալով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում»․ Զախարովա